Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Նվեր Ասադի Խուդոյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում Նվեր Ասադի Խուդոյանին նվիրատվության պայմանագրով պատկանող հողամասին /ծածկագիր 04242QZWTESA, կադ. ծածկագիր՝ 04-075-0071-0043/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Նորապատ բնակավայր, 13-րդ փողոց, 83 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նվեր Ասադի Խուդոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։