Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Անահիտ Հարությունի Հովհաննիսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում Անահիտ Հարությունի Հովհաննիսյանին նվիրատվության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 04202WEG4V6N, կադ. ծածկագիր՝ 04-070-0101-0018/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Նալբանդյան բնակավայր, 2-րդ թաղամասի 9-րդ փողոց, 5 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անահիտ Հարությունի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։