Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Արևհատ Թովմասյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հունվարի 16-ի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Արևհատ Թովմասյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Ամասիա բնակավայրի 1-ին փողոցի 68 հասցեում (մինչև 50 քառակուսի մետր) ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ «Արևհատ Թովմասյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2025 թվականի ընթացքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335007523 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 26 000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։