Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Լուսինե Համլետի Սերոբյանին /ծնված 21․02․1972թ․ / հատկացված հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրեսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, չի ընդգրկված ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմաներին, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Ճանաչել Լուսինե Համլետի Սերոբյանին /ծնված 21․02․1972թ․/ սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի, կադաստրային 04-067-0143-0016 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0,094 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամաբ, որը փաստացի օգտագործվել է նրանց կողմից մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։
2․ Հողամասի սահմանները որոշվում են «Ջեմա Վարդանյան Նորայրի» ԱՁ-ի կողմից չափագրված և Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով։
3․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին գրանցել քաղաքացի Լուսինե Համլետի Սերոբյանին /ծնված 21․02․1972թ․/ սեփականության իրավունքներն ամրագրված հողամասի նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լուսինե Համլետի Սերոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։։