Այսօր: Շաբաթ, 2 Օգոստոսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



29 հուլիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի   24-րդ կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի 02-Ն հրամանի պահանջները

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1. 2025 թվականի օգոստոսի 29-ին ժամը 11:00-ին նշանակել և անցկացնել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի   Նոր Արմավիր գյուղի  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։

2. Աշխատակազմի քարտուղար  Մարատ Հովհաննիսյանին՝  սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մրցույթի անցկացման մասին հայտարարությունների հրապարակումը և նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

3․ Մրցույթի անցկացման տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի  կրթության, մշակույթի,  սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ՝ Վալենտինա Բաղդասարյանին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner