Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066 որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրի բնակիչ Ալիկ Պետրոսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրի բնակիչներ Ալիկ Պետրոսյանին, Արմենուհի Գրիգորյանին, Հերիքնազ Պետրոսյանին, Նելլի Պետրոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-034-0105-0012/ 1,04 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես խաղողի այգի։
2․ 2026 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալիկ Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։