Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի՝ Մանուշակ Վիրաբի Գևորգյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Արազի Վիրաբի Գևորգյանին և Մանուշակ Վիրաբի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 041922FTZZLS, կադ. ծածկագիր՝ 04-067-0105-, 0.1750հա մակերեսով, առանձնացվող հատված 1/ տրամադրել գույքի բաժանումից առաջացող հասցե՝ Մեծամոր համայնք Մրգաշատ բնակավայր, 8-րդ փողոց, 46/1 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արազի Վիրաբի Գևորգյանին և Մանուշակ Վիրաբի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։