Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Եղիազար Ռաֆիկի Հակոբյանին /ծնված 29․09․1958թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,16 հա օրինական գյուղատնտեսական հողամասի փաստացի չափը կազմում է 0,1612 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,0012 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինական գյուղատնտեսական հողամասին կից ավել զբաղեցրած 0,012 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0319-0002/ գյուղատնտեսական հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Եղիազար Ռաֆիկի Հակոբյանին /ծնված 29․09․1958թ․/, Աիդա Ռոբերտի Մանասյանին /ծնված 30․10․1957թ․/, Ալինա Եղիազարի Հակոբյանին /ծնված 05․01․1981թ․/, Ռաֆայել Եղիազարի Հակոբյանին /ծնված 22․01․1983թ․/, Արկադի Եղիազարի Հակոբյանին /ծնված 17․03․1988թ/ և Արման Եղիազարի Հակոբյանին /ծնված 20․06․1990թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Եղիազար Ռաֆիկի Հակոբյանի /ծնված 29․09․1958թ․/, Աիդա Ռոբերտի Մանասյանին /ծնված 30․10․1957թ․/, Ալինա Եղիազարի Հակոբյանի /ծնված 05․01․1981թ․/, Ռաֆայել Եղիազարի Հակոբյանի /ծնված 22․01․1983թ․/, Արկադի Եղիազարի Հակոբյանի /ծնված 17․03․1988թ/ և Արման Եղիազարի Հակոբյանի /ծնված 20․06․1990թ․/ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եղիազար Ռաֆիկի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։