Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Արմեն Ստեփանի Ասրյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում Արմեն Ստեփանի Ասրյանին համասեփականություն իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 04004YRQBH6Z, կադ. ծածկագիր՝ 04-044-0028-0017/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Ակնալիճ բնակավայր,Գառնիկյան թաղամաս, 1 շենք, 13 բնակարան:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Ստեփանի Ասրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։