Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 237-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար Ա. Երիցյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 25-ի N 2811)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար Ա. Երիցյանին տալ Մեծամոր համայնքի վարչական տարածքներում Մ-5 Երևան-Արմավիր ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 44+290 կմ 44+530 հատվածի Նորապատ բնակավայրում մայթերի վերանորոգման աշխատանքների նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: