Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 175-Ն որոշումը, ինչպես նաև «Ավետիք Հովհաննիսյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հունվարի 15-ի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Ավետիք Հովհաննիսյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրում մանրածախ առևտրի կետերում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն:
2. «Ավետիք Հովհաննիսյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2025 թվականի ընթացքում մանրածախ առևտրի կետերում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335006921 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 22500 ( քսաներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։