Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Աշոտ Ասլանյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում Աշոտ Ասլանյանին սեփականության իրավունքով պատկանող անասնաշենքին /ծածկագիր` 04202FN2GEJB, կադ. ծածկագիր՝ 04-070-0201-0025/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Նալբանդյան բնակավայր, 1-ին փողոց, 64 անասնաշենք:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աշոտ Ասլանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։