Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման պահանջով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի մարտի 3-ի ընդլայնված կազմով նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի բնակավայրի 2-րդ թաղամաս, 1-ին բարձրահարկ, 21 բնակարան հասցեում բնակվող Ռուբեն Խաչիկի Գասպարյանի խնամարկյալ՝ Լիլիթ Արմանի Գասպարյանին (ծնված՝ 28․05․2013թ.) ժամանակավորապես տեղափոխել ԱՍՀՆ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ՝ ելնելով երեխայի լավագույն շահից։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուբեն Խաչիկի Գասպարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։