Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիան բնակավայրի բնակիչ՝ Սուսաննա Սարգսի Հակոբյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի, 13-րդ փողոց, 21 հասցեում գտնվող փաստացի 0,17580 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1970 թվականին կառուցված 105,1 ք/մ անասնաշենքի, 1970 թվականին կառուցված 23,90 ք/մ ծածկի, 1970 թվականին կառուցված 1,4 ք/մ պարիսպի նկատմամբ Սուսաննա Սարգսի Հակոբյանի/ծնված 13․02․1961թ․/, Մարինե Սարգսի Մարտիրոսյանի/ծնված 29․03․1968թ․/, Կարինե Սարգսի Հակոբյանի/ծնված 05․09․1967թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Սուսաննա Սարգսի Հակոբյանի/ծնված 13․02․1961թ․/, Մարինե Սարգսի Մարտիրոսյանի/ծնված 29․03․1968թ․/, Կարինե Սարգսի Հակոբյանի/ծնված 05․09․1967թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի, 13-րդ փողոց, 21 հասցեում գտնվող փաստացի 0,17580 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1970 թվականին կառուցված 105,1 ք/մ անասնաշենքի, 1970 թվականին կառուցված 23,90 ք/մ ծածկի, 1970 թվականին կառուցված 1,4 ք/մ պարիսպի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,0148 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-073-0045-0001/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Սուսաննա Սարգսի Հակոբյանին/ծնված 13․02․1961թ․/, Մարինե Սարգսի Մարտիրոսյանին/ծնված 29․03․1968թ․/, Կարինե Սարգսի Հակոբյանին/ծնված 05․09․1967թ․/։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուսաննա Սարգսի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։