Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի 02-Ն հրամանի պահանջները․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 2025 թվականի մայիսի 23-ին ժամը 11։00-ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Մեծամորի Առողջապահություն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։
2․Աշխատակազմի քարտուղար Մարատ Հովհաննիսյանին՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մրցույթի անցկացման մասին հայտարարությունների հրապարակումը և նախապատրաստական աշխատանքների իրականացումը։
3․Մրցույթի անցկացման տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգյաների բաժնի 1-ին կարգի մասնագետ Նունե Քոչարյանին։