Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակաբայրի բնակիչ Սիմոն Մուրադյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի բնակիչ Սիմոն Վոլոդյայի Մուրադյանին, Զարուհի Վանիկի Մարգարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-004-0128-0011/ 1,4567 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 4-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես խաղողի այգի։
2․ 2025 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սիմոն Մուրադյանի որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։