Խնդիր → Փողոցների (բակերի) մաքրում
Համառոտ նկարագրություն`
Մեր շենքի բակը գտնվում է անմխիթար վիճակում։ Անցուդարձի համար նախատեսված ամբողջ տարածքը վերածվել է մեծ ջրափոսի․ անձրևից և ձնհալից հետո ջուրը կուտակվել է և չի հեռանում։
Բացի այդ, դիմացի ավտոտնակի դիմաց տարածքը ամբողջությամբ լցված է աղբով, ինչը ոչ միայն խախտում է սանիտարահիգիենիկ նորմերը, այլ նաև ավելի է վատթարացնում բակի ընդհանուր տեսքն ու վիճակը։
Խնդրում ենք հնարավորինս շուտ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ջրահեռացման համակարգի կարգավորման, տարածքի բարեկարգման և աղբի մաքրման ուղղությամբ։
Խնդրի հասցեն`
Քաղաք Մեծամոր 1 թաղամաս 8 շենք 28 բնակարան
Ներկայացման ամսաթիվ`
11/02/2026 12:06