Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Արգավանդ բնակավայրում գտնվող «Թոփեր», Հայկավան բնակավայրում գտնվող «Թավաբլուր» և Երասխահուն բնակավայրում գտնվող «Ղաչաղ» կոչվող խորքային հորերը տրամադրել «Արմավիր» ՋՕԸ-ին՝ անհատույց օգտագործման իրավունքով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |