Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Արամայիս Գորիկի Գրիգորյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Արազափ բնակավայրում Արամայիս Գորիկի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 040622RKYM2B, կադ. ծածկագիր՝ 04-015-0027-0002 0.0668հա մակերեսով, առանձնացվող հատված 2/ տրամադրել գույքի բաժանումից առաջացող հասցե՝ Մեծամոր համայնք Արազափ բնակավայր, 5-րդ փողոց, 40 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արամայիս Գորիկի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։