Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Եղիշե Լևոնի Հովհաննիսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրում Եղիշե Լևոնի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող շինությանը /ծածկագիր` 04212DW6AJUV, կադ. ծածկագիր՝ 04-071-0021-0008, 0.121 հա մակերեսով և 04-071-0021-0007, 0.1211 հա մակերեսով տրամադրել գույքի միավորումից առաջացող հասցե՝ Մեծամոր համայնք, Նոր Արմավիր բնակավայր, 16-րդ փողոց, 9-11 շինություն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եղիշե Լևոնի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։