Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Գագիկ Ազատի Մուրադյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում Գագիկ Ազատի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 043022JFQRJZ, կադ. ծածկագիր՝ 04-093-0031-0010/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Տարոնիկ բնակավայր, Տիգրան Մեծի փողոց, 1-ին փակուղի, 2 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գագիկ Ազատի Մուրադյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։