Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066 որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 08․01․2024թ․ վճիռը և Ավագ Ավագյանի լիազորված անձ հանդիսացող, Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրի բնակիչ Վրեժ Ավագյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրի բնակիչ Ավագ Սարգսի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-032-0209-0012/ 1,6հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (կորիզավոր)։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վրեժ Ավագյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: