Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով և հիմք ընդունելով Մարգարիտ Սերյոժայի Մելիքյանի 2026 թվականի մարտի 02-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2026 թվականի մարտի 3-ի թիվ 03 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արազափ բնակավայրի 3-րդ փողոց, 30 տուն հասցեի բնակիչ Նաիրա Վազգենի Մելիքյանի (ծնված՝ 05․01․1985թ․) նկատմամբ սահմանել պատրոնաժ։
2․ Նաիրա Վազգենի Մելիքյանի (ծնված՝ 05․01․1985թ․) նկատմամբ պատրոնաժ սահմանել նրա մորը՝ Մարգարիտ Սերյոժայի Մելիքյանին (ծնված՝ 01․05․1959թ․)։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարգարիտ Սերյոժայի Մելիքյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։