Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով և սույն որոշման 22-րդ կետի 1-ին ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Մարգարա բնակավայրի բնակիչ՝ Անդրանիկ Ստեփանի Գալստյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրի, 1-ին փողոց, 38 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2500 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա ըստ կադաստրային գործի տվյալների կառուցված 169,70 ք/մ բնակելի տան, ըստ կադաստրային գործի տվյալների կառուցված 53,30 ք/մ անասնաշենքի, ըստ կադաստրային գործի տվյալների կառուցված 77,50 ք/մ ծածկի նկատմամբ Անդրանիկ Ստեփանի Գալստյանի /ծնված 08․03․1965թ․/, Սոֆիկ Մարտինի Գարեգինյանի /ծնված 13․05․1970թ․/, Ռուբիկ Անդրանիկի Գալստյանի /ծնված 03․07․1989թ․/ և Ռոման Անդրանիկի Գալստյանի /ծնված 15․03․1991թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել Հ.Հ.Կ.Ա. Ա.Գ.Կ. Պ.Կ. համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Անդրանիկ Ստեփանի Գալստյանի /ծնված 08․03․1965թ․/, Սոֆիկ Մարտինի Գարեգինյանի /ծնված 13․05․1970թ․/, Ռուբիկ Անդրանիկի Գալստյանի /ծնված 03․07․1989թ․/ և Ռոման Անդրանիկի Գալստյանի /ծնված 15․03․1991թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրի, 1-ին փողոց, 38 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2500 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա ըստ կադաստրային գործի տվյալների կառուցված 169,70 ք/մ բնակելի տան, ըստ կադաստրային գործի տվյալների կառուցված 53,30 ք/մ անասնաշենքի, ըստ կադաստրային գործի տվյալների կառուցված 77,50 ք/մ ծածկի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ 1993 թվականին կառուցված 24,80 ք/մ լողավազանը և 2007 թվականին կառուցված 35,50 ք/մ ծածկը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անդրանիկ Ստեփանի Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։