Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Վարուժան Գրիգորի Գալստյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրում Վարուժան Գրիգորի Գալստյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04212GAXWWET, կադ. ծածկագիր՝ 04-071-0021-0001/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Նոր Արմավիր բնակավայր, 18-րդ փողոց, 2 հողամաս։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարուժան Գրիգորի Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: