Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածով և հիմք ընդունելով Մխիթար Մելիքի Մելիքյանի և Արգամ Արամայիսի Խաչատրյանի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մխիթար Մելիքի Մելիքյանի և Արգամ Արամայիսի Խաչատրյանի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 1-ին կաուցապատման իրավունքով ձեռք է բերվել Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրում կենտրոնական փողոց 136/1 հասցեում գտնվող 0,03 հա մակերեսով հողամաս (ծածկագիր 04-031-0251-0005, պայմանագիր սեղանամատյան 7936, գրանցման վկայական N 05122014-04-0046), որի վարձակալության ժամկետը լրացել է :
2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մ. Մելիքյանի և Ա. Խաչատրյանի կողմից շարունակվել է օգտվել 0,03 հա հողամասից, այն տիրապետել և օգտագործել են մինչ օրս, ուստի նրանց հետ կնքել նոր կառուցապատման իրավունքի պայմանագիր 15 տարի ժամկետով, տարեկան վարձավճարը սահմանել 60 (վաթսուն հազար) ՀՀ դրամ:
3. Վարձակալության պայմանգիրը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |