Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի բնակիչ Արթուրիկ Մկրտչյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի բնակիչներ Աստղիկ Մուշեղի Մկրտչյանին, Դոնարա Հայկազի Մկրտչյանին, Ֆաթիմա Հայկազի Մկրտչյանին, Արթուրիկ Հայկազի Մկրտչյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-004-0179-0005/ 1,71 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 5-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես խաղողի այգի։
2․ 2025 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուրիկ Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։