Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Արտակ Ահարոնի Բաղդասարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում Արտակ Ահարոնի Բաղդասարյանին սեփականություն իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 04032YXNRRS9, կադ. ծածկագիր՝ 04-004-0016-0026/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Ակնալիճ բնակավայր, Արագածոտնի փողոց, 3 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտակ Ահարոնի Բաղդասարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։