Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 17-ի N 165-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․
1) Որոշմամբ հաստատված 2-րդ կետում «25 000 000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ գումարը» բառերը փոխարինել «100 000 000 ( մեկ հարյուր միլիոն) ՀՀ դրամ գումարը » բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:
|