Այսօր: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 160
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 նոյեմբերի 2025 թ.

«ՍԵՆԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԱԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակիցների 2025 թվականի հոկտեմբերի 08–ին կազմված արձանագրության համաձայն, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Այգեշատ բնակավայրում կատարված աշխատանքային այցի ժամանակ, հայտնաբերվել և արձանագրվել է, որ «ՍԵՆԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից թիվ 04-010-0109-0033 համայնքին սեփականության իրավունքով պատկանող կատարվում էին ավազակոպճային խառնուրդի արդյունահանում, այսինքն՝ հողամասն օգտագործվում է ոչ նպատակային նշանակությամբ։ Տվյալ պահին այնտեղ գտնվող աշխատակիցներին ցուցում էր տրվել դադարեցնելու աշխատանքները։

Համաձայն «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետի՝ Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից՝ 2025 թվականի հոկտեմբերի 13–ին կայացվել է թիվ 1897-Ա որոշումը՝ «ՍԵՆԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության, ի դեմս տնօրեն ՍՕխանյանի,նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում, գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

 «ՍԵՆԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից թիվ 04-010-0109-0033 համայնքին սեփականության իրավունքով պատկանող կատարվում էին ավազակոպճային խառնուրդի արդյունահանում, այսինքն՝ հողամասն օգտագործվում է ոչ նպատակային նշանակությամբ, որով խախտվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3–րդ պարբերության պահանջները։

2. Վարչական ակտն ընդունելու համար  հիմք հանդիսացող փաստերը.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության» հանձնաժողովը 2025 թվականի հոկտեմբերի 28–ին ժամը 12։00–ին նշանակել է վարչական վարույթով գործի լսման օր, որի վերաբերյալ «ՍԵՆԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությունը ծանուցվել է, որի ներկայացուցչի կողմից միջնորդություն էր ներկայացվել՝ վարչական վարույթի լսումը հետաձգելու և այն մեկ այլ օր նշանակելու մասին՝ քանի որ նույն օրը պետք է մասնակցեր ԱՐԱԴ/0168/02/25 քաղաքացիական գործով դատական նիստին։ 2025 թվականի հոկտեմբերի 28–ին Մեծամոր համայնքի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովի կողմից քննարկվել է ներկայացված միջնորդագիրը և որոշում է կայացրել, որ վարչական վարույթով գործի քննության օրը նշանակվում է 2025 թվականի նոյեմբերի 10–ին ժամը 11։30–ին, որի վերաբերյալ պատշաճ ծանուցվել էր «ՍԵՆԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությունը։ Վերջինիս ներկայացուցիչը ապահովել էր նիստին իր մասնակցությունը։ 

Նիստի ընթացքում Ընկերության ներկայացուցիչը ներկայացվել է արձանագրված իրավախախտման վերաբերյալ Ընկերության դիրքորոշումը, հայտարարելով, որ միևնույն առարկայի վերաբերյալ, միևնույն հիմքով առկա է դատական գործ՝ ՎԴ/13916/05/25 վարչական գործը, առաջարկելով օրենքով սահմանված կարգով որոշում կայացնել՝ վարչական վարույթը կարճելու մասին։ 

3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, սույն օրենքով սահմանված կարգով,  իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կազմում է արձանագրություններ և արձակում կարգադրություններ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2–րդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2–րդ մասի բ/ ենթակետով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.«ՍԵՆԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության նկատմամբ  հարուցված թիվ 33/25 վարչական վարույթը կարճել:

2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի և 71-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ  մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում  սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էրիկ Ադամյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner