Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33,34,35,37 հոդվածներով, հիմք ընդունելով Նինել Կարապետի Վարդանյանի 2024 թվականի ապրիլի 09-ի դիմումը իր եղբոր՝ Վահան Կարապետի Վարդանյանի նկատմամբ խնամակալ ճանաչվելու վերաբերյալ և Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 3-ի թիվ 05 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արազափ բնակավայրի բնակիչ Վահան Կարապետի Վարդանյանի (ծնված՝ 30․10․2063թ․) նկատմամբ սահմանել խնամակալություն։
2․Վահան Կարապետի Վարդանյանի (ծնված՝ 30․10․2063թ․) խնամակալ սահմանել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արազափ բնակավայրի 6-րդ փողոց 21 տան բնակիչ Նինել Կարապետի Վարդանյանին (ծնված՝ 30․11․1968թ․)։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահան Կարապետի Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։