Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով և հիմք ընդունելով Գուլնարա Կնյազի Սադխյանի 2025 թվականի հոկտեմբերի 10-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 22-ի N 14 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի 15 փողոց 11 տուն հասցեի բնակիչ Ադո Իլիչի Սադխյանի (ծնված՝28․03․1992թ․) նկատմամբ սահմանել պատրոնաժ։
2․Ադո Իլիչի Սադխյանի (ծնված՝28․03․1992թ․) նկատմամբ պատրոնաժ սահմանել նրա մորը՝ Գուլնարա Կնյազի Սադխյանին (ծնված՝ 14․08․1971թ․)։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գուլնարա Կնյազի Սադխյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։