Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Անուշ Կարապետյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հուվարի 17-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Անուշ Կարապետյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի Կենտրոնական 49 հասցեում (մինչև 70 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. «Անուշ Կարապետյան» անհատ ձեռնարկատերը 2025 թվականի ընթացքում պարտավոր է ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335209277 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 40000 (քառասուն հազար)ՀՀ դրամ, իսկ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվության համար 900335209210 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 40000 (քառասուն հազար ) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։