Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N 177-Ն որոշումը, ինչպես նաև «Ջեյմս Մարգարյան » անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի հունվարի 30-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Ջեյմս Մարգարյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի 1-ին թաղամաս 12/6 հասցեում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:
2.«Ջեյմս Մարգարյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում արտաքին գովազդի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335239340 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 18000( տասնութ հազար ) ՀՀ դրամ :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։