Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Անուշավան Ջիվանի Վարդանյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրում Անուշավան Ջիվանի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04212PWDTQR5 , կադ. ծածկագիր՝ 04-071-0006-0006/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծամոր համայնք, Նոր Արմավիր բնակավայր, 12-րդ փողոց, 36 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անուշավան Ջիվանի Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։