Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Դավիթ Սերյոժայի Քեշիշյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Դավիթ Սերյոժայի Քեշիշյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերին /ծածկագիր՝ 040112BKEKXR, կադ. ծածկագիր՝ 04-003-0050-0352, 0.00256 հա մակերեսով և 04-003-0050-0353 0.00256 հա մակերեսով, տրամադրել գույքի միավորումից առաջացող հասցե՝ Մեծամոր համայնք Մեծամոր քաղաք, 1-ին թաղամաս, 4/17 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Քեշիշյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: