Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 208
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 փետրվարի 2025 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ՇԱՀՈՒՄ ՍՏԵՓԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԱԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմից 2024 թվականի դեկտեմբերի 23-ին կազմված արձանագրության համաձայն՝ քաղաքացի Շահում Ստեփանի Գրիգորյանն առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի և համաձայնությունների ք․Մեծամոր 1–ին թաղամասի 5/2 շենքի տանիքին տեղադրել է երկաթյա կոնստրուկցիաներով կառույց՝ արևային ֆոտովոլտային կայան։  

Համաձայն «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի «բ» կետի՝ Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից՝ 2025 թվականի հունվարի 10-ին կայացվել է թիվ 20-Ա որոշումը՝ քաղաքացի Շահում Ստեփանի Գրիգորյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Շահում Ստեփանի Գրիգորյանը/հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ Մեծամոր համայնք, ք․Մեծամոր 1–ին թաղամաս 5/2 շենքի տանիքին երկաթյա կոնստրուկցիաներով կառույց՝ արևային ֆոտովոլտային կայան է տեղադրել, որով խախտվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1–ին մասի պահանջները։

2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

2025 թվականի հունվարի 10-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2025 թվականի հունվարի 16-ին ժամը 11։30–ին հրավիրվել են վարչական վարույթով գործի լսումներ։ Շահում Ստեփանի Գրիգորյանը ծանուցագիրը ստացել է «Հայփաստ» ՓԲ ընկերության միջոցով և ապահովել իր ներկայությունը վարչական գործի լսմանը։ 

2025 թվականի հունվարի 16–ին ժամը 11։30–ին վարչական վարույթով գործի լսմանը ներկայացած Շահում Ստեփանի Գրիգորյանը հայտարարել է, որ իր կողմից առանց թույլտվության տեղադրված երկաթյա կոնստրուկցիաներով կառույցրը ապամոնտաժել է և տանիքը բերել է նախկին տեսքի։

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2 մասի ա/ ենթակետի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե անձը, ում հասցեագրված է լինելու  վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն  այդ խախտումների  վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 26-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2 մասի ա/ ենթակետով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Քաղաքացի Շահում Ստեփանի Գրիգորյանի նկատմամբ  2025 թվականի հունվարի 10–ին հարուցված վարչական վարույթը կարճել:

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում  կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից:

3.Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ  մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էրիկ Ադամյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝f4f50bd9-a8c2-4350-8310-dfb708bc01ef



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner