Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի 02-Ն հրամանի պահանջները:
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. 2024 թվականի մայիսի 17-ին ժամը 11:00-ին նշանակել և անցկացնել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։
2.Աշխատակազմի քարտուղար Մարատ Հովհաննիսյանին՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մրցույթի անցկացման մասին հայտարարությունների հրապարակումը և նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
3․Մրցույթի անցկացման տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ՝ Արմինե Գրիգորյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: