Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 237-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Մեծամորի համայնքապետարանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 16-ի N 2645)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամորի համայնքապետարանին՝ Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրում՝ տալ արվեստի դպրոցի ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքների նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: