Այսօր: Կիրակի, 12 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



28 մարտի 2024 թ.

ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի  1-ին մասի 16-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ, 78-րդ և  80-րդ հոդվածներով  և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 16-ի N 25-Ա որոշումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հաստատել Մեծամոր համայնքում 2024 թվականի մարտի 27-ին կայացած համայնքի սեփականություն հանդիսացող 7,0561 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության Այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի  վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթի վերաբերյալ արձանագրությունները:

2. «Ա.Վ.Վ.»  ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրել Մեծամոր համայնքի Եղեգնուտ գյուղում գտնվող 7,0561  հա հողամաս (ծածկագիր 04-039-0095-0002)։

3.Տրամադրված հողամասի նկատմամբ կնքել հողամասի վարձակալության իրավունքի պայմանագիր, տարեկան վարձավճար սահմանել 700 000 /յոթ հարյուր  հազար/ ՀՀ դրամ՝ 10 (տաս) տարի ժամկետով :

4. «Ա.Վ.Վ.»  ՍՊԸ-ի կողմից վճարված 35000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ նախավճարը հաշվարկել նրա հետ կնքվող պայմամանագրով պարտավորությունների կատարման հաշվում :

5.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner