Այսօր: Երկուշաբթի, 8 Սեպտեմբերի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1674-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060900303, info.metsamor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 սեպտեմբերի 2025 թվականի N 1674-Ա

ՕՐԻՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,57-րդ հոդվածի    2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Ռաշիդ Սայիդի Շամոյանին /ծնված 02․10․1959թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,58 հա օրինական գյուղատնտեսական հողամասի փաստացի չափը կազմում է 0,6960 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,116 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Օրինական գյուղատնտեսական հողամասին կից ավել զբաղեցրած 0,116հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0460-0007/գյուղատնտեսական հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Ռաշիդ Սայիդի Շամոյանին /ծնված 02․10․1959թ․/, Սիսե Ավդոյի Շամոյանին /ծնված 15․02․1956թ․/, Լիդա Ռաշիդի Նասիրյանին /ծնված 23․03․1981թ․/ և Ռուստամ Ռաշիդի Շամոյանին /ծնված 30․01․1984թ․/։

2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ  Ռաշիդ Սայիդի Շամոյանի /ծնված 02․10․1959թ․/, Սիսե Ավդոյի Շամոյանի /ծնված 15․02․1956թ․/, Լիդա Ռաշիդի Նասիրյանի /ծնված 23․03․1981թ․/ և Ռուստամ Ռաշիդի Շամոյանի /ծնված 30․01․1984թ․/ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռաշիդ Սայիդի Շամոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 15

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner