Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Օլեգ Աշոտի Սիմոնյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում Օլեգ Աշոտի Սիմոնյանին առուվաճառքի պայմանագրով պատկանող հողամասին /ծածկագիր` 04232LSPZFVL, կադ. ծածկագիր՝ 04-073-0031-0005/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Նոր Կեսարիա բնակավայր, 16-րդ փողոց, 24 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Օլեգ Աշոտի Սիմոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։