Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Գևորգ Գագիկի Եգորյանի դիմումը ինչպես նաև Մեծամր համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրում Գևորգ Գագիկի Եգորյանին սեփականության իրավունքով պատկանող 3,9365 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի
(սեփ․ վկայական N 17042024-04-0071, ծածկագիր 04-092-0071-0112) նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի՝ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու համար:
2 . Փոփոխված 3,9365 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Գագիկի Եգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: