Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Սուրեն Գուրգենի Կարապետյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Ամասիա բնակավայրում Սուրեն Գուրգենի Կարապետյանին ժառանգության իրավունքով պատկանող պահեստին /ծածկագիր` 04042LPHGBRK, կադ. ծածկագիր՝ 04-007-0019-0011/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Ամասիա բնակավայր, 1-ին փողոց, 21/1 պահեստ:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուրեն Գուրգենի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։