Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Էդիկ Բագրատի Մարտիրոսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրում Էդիկ Բագրատի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող առևտրի սրահին /ծածկագիր` 04222B5QRNU5, կադ. ծածկագիր՝ 04-072-0043-0001/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Նոր Արտագերս բնակավայր, 1-ին փողոց, 16/1 առևտրի սրահ:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդիկ Բագրատի Մարտիրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։