Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Եղեգնուտ բնակավայրում գտնվող «Ակադեմիայի», «Վարդանի», Արազափ բնակավայրում գտնվող «Զաստավի», Մարգարա բնակավայրում գտնվող «III փողոցի», Արմավիր բնակավայրում գտնվող «Գագիկի տան մոտ», Բամբակաշատ բնակավայրում գտնվող «Բաշնիայի», Ջրաշեն բնակավայրում գտնվող «Սարի տակի», Նոր Արմավիր բնակավայրում գտնվող «Ստյոպի հողի տակի» կոչվող խորքային հորերը տրամադրել «Արմավիր» ՋՕԸ-ին՝ անհատույց օգտագործման իրավունքով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: