Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 12-րդ հոդված 1-ին մասի 7-րդ կետով, 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 16-ի N254 որոշման N3 հավելվածը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ Էմմա Արայի Պողոսյանին տրամադրել դրամական պարգևատրում 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով՝ 2025 թվականի նոյեմբերի 3-ին Ալբանիայի Դուրրես քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում չեմպիոն դառնալու համար։
2․ Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետ Նոնա Հակոբյանին՝ կատարել համապատասխան ձևակերպում և գումարը փոխանցել 5441280014822567 հաշվեհամարին (գումարը ստացողը՝ ինքը՝ Էմմա Արայի Պողոսյանը, հանրային ծառայությունների համարանիշ՝ 7628060250, անձնագրային տվյալներ՝ AX0255892, 048 տրված՝ 14.05.2024թ․)։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։