Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Վարուժան Ռուբենի Պետրոսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրում Վարուժան Ռուբենի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 04102F9SNNDK, կադ. ծածկագիր՝ 04-024-0028-0006/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Արտաշար բնակավայր, 12-րդ փողոց, 10 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարուժան Ռուբենի Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։