Այսօր: Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1646-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060900303, info.metsamor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 օգոստոսի 2025 թվականի N 1646-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետի կողմից 2025 թվականի օգոստոսի 06-ին կազմված թիվ 12 արձանագրության համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի Տիգրան Մեծ փողոցի թիվ 1 տան բնակիչ Վարդան Վարդանյանը չի մարել  փոխադրամիջոցի գույքահարկի մասով հարկային պարտավորություններըորի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով  Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից՝ 2025 թվականի օգոստոսի 07-ին կայացվել է թիվ 1563-Ա որոշումը՝ քաղաքացի Վարդան Վարդանյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին: 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետի կողմից 2025 թվականի օգոստոսի 06-ին կազմված թիվ 12 արձանագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի Տիգրան Մեծ փողոցի թիվ 1 տան բնակիչ Վարդան Վարդանյանին պատկանող փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 2025 թվականի օգոստոսի 06–ի դրությամբ հաշվարկված և չմարված հարկային պարտավորությունը կազմում է՝ 2․422․783/երկու միլիոն չորս հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ:

Հարուցված վարչական վարույթի հիման վրա Մեծամորի համայնքապետարանում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի կողմից 2025 թվականի օգոտսոսի 18-ին ժամը 11։30–ին հրավիրվել են վարչական վարույթով գործի լսումներ։ Քաղաքացի Վարդան Վարդանյանը «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով ծանուցվել է վարչական վարույթի լսման օրվա, ժամի և տեղի մասին /ստացական՝ LO129054169AM/, «Հայփոստ» ՓԲԸ–ից ստացված հետադարձ ծանուցագրի համաձայն՝ քաղաքացի Վարդան Վարդանյանը ծանուցումը ստացել է՝ 2025 թվականի օգոտսոսի 15–ին, սակայն չի ներկայացել վարչական վարույթով գործի քննությանը։

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 24–րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարն իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կազմում է արձանագրություններ և արձակում կարգադրություններ։

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 26–րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության։

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ։

ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր  օրվա համար հարկ վճարող կամ հարկային գործակալը վճարում է տույժ:

Այսպիսով, քաղաքացի Վարդան Վարդանյանը հանդիսանալով հարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի վճարել իրեն պատկանող փոխադրամիջոցի գույքահարկը, ինչի հետևանքով մինչև 2025 թվականի օգոստոսի 06–ի դրությամբ հաշվարկված և չմարված փոխադրամիջոցի գույքահարկի գծով հարկային ամբողջ պարտավորությունը կազմել է 2․422․783/երկու միլիոն չորս հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր ութսուներեք/  ՀՀ դրամ:

Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 26–րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով,  ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Քաղաքացի Վարդան Վարդանյանից հօգուտ Մեծամոր համայնքի բյուջեի գանձել 2․422․783/երկու միլիոն չորս հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ վճարման ենթակա գույքահարկի գումար:

2. Քաղաքացի Վարդան Վարդանյանից հօգուտ Մեծամոր համայնքի բյուջե գանձման ենթակա 2․422․783/երկու միլիոն չորս հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ գումարը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում՝ 900325189026 հաշվեհամարին /փոխադրամիջոցի գույքահարկի համար/:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

4. Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մեծամոր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 20

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner