Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Ատոմ Մանուկի Սարգսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Ատոմ Մանուկի Սարգսյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04192LBXZBFW, կադ. ծածկագիր՝ 04-067-0179-0005/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Մրգաշատ բնակավայր, 16-րդ փողոց, 1-ին նրբանցք, 1 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ատոմ Մանուկի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։